Գյուլերը Բելգիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

55a2090b-efa4-4eb1-9167-a27b8e1ac016.jpg

Հունիսի 14-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հյուսիսատլանտյան դաշինքի (NATO-ՆԱՏՕ) անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Բրյուսելի օդանավակայանում թուրք բարձրաստիճան զինվորականին դիմավորել են ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Զեկի Լևենտ Գյումրուքչուն, Բելգիայում Թուրքիայի դեսպան Բեքիր Ույսալը, Թուրքիայի զինվորական ներկայացուցչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան, ինչպես նաև հյուրընկալող կողմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Տեղեկությունների համաձայն՝ Յաշար Գյուլերը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա իր արտերկրացի գործընկերների հետ:

Նշենք, որ ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանության նախարարները մեկ սեղանի շուրջ կնստեն հունիսի 15-ին:

--00--ԶՀ