Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը նախատեսվում է դարձնել ՀՀ-ում իր նմանը չունեցող համալիր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

dd

«Ապրելու Երկիր» կուսակցությունը Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի վերականգնումը դիտարկում է որպես վերջինիս վերաիմաստավորում, և նախատեսում է կառույցը դարձնել Հայաստանում իր նմանը չունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։ 
«Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքն օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար: 
 
Համալիրն ունենալու է արվեստի ցուցասրահ, հյուրանոց, ռեստորաններ, զվարճանքի, մեծ առևտրային կենտրոններ, ֆինանսական հաստատություններ, տրանսպորտային խոշոր հանգույց, որոնք  գործելու են 24 ժամ։ Այս հայեցակարգով մասնաշենքի շահագործումը թույլ կտա այն պահպանել մշտապես խնամված ու ապահով, իսկ որպես հուշարձան՝ այն կշարունակի հիացնել բոլորին։

--00—ՍՊ