Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակության արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ամն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական  օժանդակությունը։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների թվով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակության համար ամերիկյան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրված օժանդակության՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ կիրառման բացառում, ինչպես նաև առանձին գումարային հատկացում պաշտպանության դեպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը և Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։

Մեկնաբանելով կոնգրեսական այս նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան շրջափակումը դադարեցնելու գործում Բայդեն-Հարիսի վարչակազմի ձախողումն ավելի է ընդգծում կոնգրեսական առաջնորդության և օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք օրենսդրական առաջարկներից յուրաքանչյուրը, աշխատում ենք Կոնգրեսի դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի դրանք օրենքի ուժ ստանան»:

Ներկայումս օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովում, ինչից հետո

--00—ԼՀ