Արցախից ինձ դասեր մի տվեք, իմ մեքենայի վրա էին Շուշիի տակ կրակել, ես ողջ ընթացքում այնտեղ էի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Խնդրում եմ, ինձ Արցախից դասեր մի տվեք, ես ողջ պատերազմի ընթացքում այնտեղ եմ եղել, իմ մեքենայի վրա Շուշիի տակ կրակել են, եղբայրս այնտեղ վիրահատություններ էր անում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։  

«Միգուցե իբրև փոխվարչապետ պետք է մնայի Երևանում, բայց այնտեղ տեղում բազմաթիվ հարցեր էինք լուծում՝ մի քանի հեռախոսով անընդհատ կապի մեջ էինք։ Երբ ինձ Արցախից դասեր են տալիս, միայն խնդրում եմ, որ չանեն», - նկատել է նա։ 

Ինչ վերաբերվում է ընտրություններ կեղծելու մեղադրանքներին, Ավինյանը խորհուրդ է տալիս «հանգստացնող դեղեր խմել»։

 «Մենք ընտրություններ չենք կեղծելու, դրա կարիքը չունենք։ Իմ հետ բոլոր մարդիկ կամավոր են քայլում, մարդիկ իրենց համոզմունքներից ելնելով են հավաքվում, իսկ մնացած խոսակցությունները սուտ են», - հավելել է նա։

Ըստ Ավինյանի՝ իրենց աշխատանքը փորձում են վարկաբեկել կեղծ տեղեկություններ տարածելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ