Տիկնիզյանն ասում էր՝ չի կողմնորոշվում ՀՀ հավաքականին միանալու հարցում, հետո ասաց՝ 1 տարի կորցրել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Նաիր-750x375

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը երկար ժամանակ չէր կողմնորոշվում՝ հանդես գալ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի հավաքականում։

«Մենք նրա հետ դա քննարկել ենք դեռևս իր որոշումը կայացնելուց առաջ: Երբ մենք խաղում էինք առաջնությունում, ես մոտեցա նրան և հարցրի. «Ինչի՞ ես սպասում»։ Նա ասաց, որ իր համար դժվար է որոշում կայացնելը։

Հայաստանի հավաքականի կազմում խաղալուց հետո նա ասաց․ «Ես մեկ տարի կորցրեցի»,- ասել է Սպերցյանը Նոբել Առուստամյանին տված ծավալուն հարցազրույցում։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ