Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Screenshot_10

Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:

Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով:

Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն:

--00—ՅՄ