Եթե Բայդենը և Պուտինը համաձայնեն համագործակցել, ԼՂ հայերի ցեղասպանությունը կարող է 1 օրում դադարեցվե

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բայ

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան որակում է ցեղասպանություն, միջազգային հանրությանը սթափվելու կոչ անում ու կարևորում այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համագործակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել հայտարարությամբ ու  X-ում («Թվիթեր») գրառումներ կատարել՝ #StopArmenianGencocide2023 հեշթեգով:

«Դեկտեմբերի 22-ից սովի մատնելը եղել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու լուռ զենքը։ Այսօր արդեն դրան ավելացվել է ցեղասպանական նոր մեթոդ՝ ռմբակոծությունը»,-նշել է Լուիս Մորենո Օկամպոն:

 --ԼՀ--