Վոլոդինը հորդորել է ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

վբ

Իրավական առումով Ադրբեջանը գործում է ԼՂ-ում՝ իր տարածքում, բայց կարևոր է նաև տարածաշրջանում բնակվող խաղաղ բնակչության անվտանգության և իրավունքների հարգումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է. ելնելով այս դիրքորոշումից՝ իրավական առումով Բաքուն գործում է իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- գրել է Վոլոդինը Տելեգրամի-ի իր ալիքում։

--00—ԱՊ