Եվրոպական կառույցների ներգրավումը ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը կարող է բացասական հետևանքներ ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նկար

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ եվրոպական կառույցների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Պետդումայի կայքը, փոխանցում է regnum.ru-ը։

Վոլոդինը նաև նախազգուշացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանը եվրոպական կառույցների ներգրավման փորձերի մասին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի, և հիշեցրել, թե «ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում»։ Ըստ նրա՝ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարների ստորագրված համաձայնագրի վրա։

«Կա որոշում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով, մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածություններն իրականացվեն։

Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում՝ ի նպաստ եվրոպական կառույցների, հնարավոր է` կորցնեն երկիրը»,–ասել է նա։

Պետդումայի խոսնակը նաև դիտարկում է արել, թե մինչև Եվրախորհրդարան դիմելը և այս մարմնին որևէ հարցի լուծմանը ներգրավելը պետք է պատասխանել, թե արդյոք Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի մասնակցությամբ որոշ զգայուն հարց լուծվե՞լ է։

--00—ԼՄ