ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների եւ փողոցներ փակելու մասին:

Ուժայինների զեկույցների հիման վրա արված իրավիճակի գնահատումից հետո ՔՊ-ականները հանդարտվել են, եւ խուճապն անցել է: ՀՀ ոստիկանությունից ՔՊ-ին զեկուցվել է, որ գնալով շարժումը մարում է։ Ըստ ուժային կառույցների ներկայացրած վիճակագրության՝ շարժումը մարում է, քանի որ առաջնորդները հստակ գործողություններ չեն իրականացնում, ինչը դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ:

Սա է պատճառը, որ վերջին օրերին՝ մի քանի օրվա լռությունից հետո, ՔՊ-ական որոշ գործիչներ սկսել են հայտնվել ֆեյսբուքյան ստատուսների եւ հայտարարությունների մակարդակով: ՔՊ-ականները ոգեւորվել են այդ լուրից եւ ընդդիմադիրներին թիրախավորում եւ քննադատում են այն բանի համար, որ իրենք, փողոցից գալով, հասել են իշխանության, իսկ ընդդիմադիրների կազմակերպած հավաքները ինչպես արագ կազմակերպվում են, նույնքան արագ էլ ցրվում են։

Կարճ ասած, ՔՊ-ականները վստահ են, որ այս անգամ եւս ընդդիմությանը չհաջողվեց իշխանությունը վերցնել: Հիշեցնենք, որ այս նույն ՔՊ-ականները Երեւանի ավագանու ընտրություններին եւս վստահություն ունեին, որ 50%+ ձայն կստանան, սակայն ստացան 32,57%, ու մինչ օրս Երեւանը նոր քաղաքապետ չունի:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ