2023-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ակտ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 2022 թվականի հունվար-օգոստոսի համեմատությամբ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %:

Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -0.1%-ով:

Ծառայությունների ծավալն աճել է 14.8%-ով:

Առևտրի շրջանառությունն աճել է 23.1%-ով:

Շինարարության ծավալն աճել է 17.3%-ով:

Արտահանման ծավալն աճել է 51.8%-ով:

Ներմուծման ծավալն աճել է 53.8%-ով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի օգոստոսը 2022 թվականի օգոստոսի համեմատությամբ

կազմել է 10.9%:

Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -3.7%-ով:

Ծառայությունների ծավալն աճել է 13.8%-ով:

Առևտրի շրջանառությունն աճել է 23.5%-ով:

Շինարարության ծավալն աճել է 17.5%-ով:

Արտահանման ծավալն աճել 6.1%-ով:

Ներմուծման ծավալն աճել է 12.4%-ով։

--00—ԼՀ