Նախատեսվում է Ադրբեջանի պաշտոնյաների այցը Թեհրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

իր

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտնել է, որ նախատեսվում է Ադրբեջանի պաշտոնյաների այցը Թեհրան, սակայն դեռ հստակ ժամկետ չկա: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

 «Երկկողմ բանակցությունները շարունակվում են, և մենք քննարկման տարբեր թեմաներ ունենք, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման և կովկասյան զարգացումների վերաբերյալ: Հուսով ենք, որ շուտով ականատես կլինենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսմանը»,- հավելել է խոսնակը։

--00—ԼՀ