Արցախցիները ՀՀ-ում իրենց գույքի իրավունքների պետական գրանցման վկայականների պատճեներ կստանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

187689

ՀՀ տարածքում արցախցիները հնարավորություն կունենան ստանալու իրավունքների պետական գրանցում ստացած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների պատճեներ,տեղեկանքներ և այլն։

Այս մասին տեղեկացնում են Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից՝ հավելելով, որ  ՀՀ տարածքում տվյալների բազայի վերագործարկման աշխատանքների ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ՝ տեղակայման հասցեի,աշխատանքային ժամերի վերաբերյալ։

--00—ՅՄ