Նոր համաշխարհային պատերազմ է ընթանում, որը սկսվել և զարգացել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև․ Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

սաակաշվիլի

Աշխարհը ծանր վիճակում է, իր հեռավար դատավարության ժամանակ ասել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։

Երրորդ նախագահը նաև նշել է՝ ցանկացած պահի ինչ-որ բան կարող է սկսվել, և մենք գործ կունենանք անսպասելի և աղետալի իրադարձության հետ:

«Փաստն այն է, որ աշխարհում նոր համաշխարհային պատերազմ է ընթանում, որն սկսվել և զարգացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ուկրաինայում, այժմ՝ Իսրայելում։ Այս իրավիճակում մենք շատ ծանր վիճակում ենք, ցանկացած պահի կարող է ինչ-որ բան սկսվել, և մենք կբախվենք անսպասելի ու աղետալի իրադարձությանը։

Մեզ ասում են՝ «դուք խառնաշփոթ եք ուզում». բայց ամեն ինչ արդեն խառնված է: Ինչ է կատարվում հիմա Իսրայելում` խավարի և լույսի ճակատամարտ: Ես կասկած չունեմ, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասել է Սաակաշվիլին։

--00—ՅՄ