Նոր կյանք-նոր արցախցի՝ հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

photo_2023-10-10_16-04-28

24-ամյա Մերի Աղաբեկյանը հղիության վերջին օրերեին գրեթե 30 ժամ հոգեբանական և ֆիզիկական դժվարություններով իր մեծ ընտանիքի հետ միասին թողեց հարազատ հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Շենգավիթ բժշկական կենտրոնը։

Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` թերսնուցման պատճառով Մերին ուներ մի շարք խնդիրներ:

Ծանր սակավարյունությամբ (անեմիա) Մերի Աղաբեկյանն ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ, և մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանի հոգածությամբ` կինը փորձել է ծննդաբերել, սակայն առկա անեմիան արդեն վնասել էր նաև պտղին: Ծննդաբերության ժամանակ պտղի մոտ առկա քրոնիկ թթվածնաքաղցի սրացման պատճառով որոշում է կայացվել անցնել կեսարյան հատման:

Արդյունքում ծնվեց 2.500 գրամ քաշով և 48սմ. հասակով Դանիել Մուրադյանը:

Սակայն առկա ծանր անեմիան հաղթահարելու համար կնոջը երկու փաթեթ էրիթրոցիտրալ զանգված է փոխներարկվել, որի արդյունքում արյան տոկոսն աստիճանաբար բարձրացավ:

Փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Սոնա Վարդանյանը, ում գնահատմամբ` Դանիելն իրեն արդեն հրաշալի է զգում։

11 օր «Շենգավիթ» ԲԿ-ում անցկացնելուց և լիովին կազդուրվելուց հետո Մերին և որդին գնացին իրենց նոր տուն` նոր էջից սկսելու, հայրենիքի կարոտով, բայց արցախցուն հատուկ ոժով նոր կյանք սկսելու։

--00—ՅՄ