Ծնվել է 44-օրյա պատերազմում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված հերոս Էդմոն Գեւորգյանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Էդմոն

Ծնվել է 44-օրյա պատերազմում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված հերոս Էդմոն Գեւորգյանի եղբայրը՝ Էդմոն Գեւորգյանը: Այս մասին  տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է: Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:

Մորը զոհված որդին է երազում ասել, իր վերածնունդի մասին, նաև ասել,որ երեխան լինելու է ապահով ու սյունեցու ձեռքերում:

Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ու հերոսի մայրը պայման են կապել, որ անկախ ամեն ինչից պետք է ապրել ու ժպտալ։

--00--ԱԹ