Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի անոնսը։

Անոնսում Փաշինյանը նշում է, որ շատ կարևոր արձանագրում է, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների հետ խորացման առումով կա կոնսենսուս։

Խոսելով 3+3 ձևաչափով հանդիպման հնարավոր լինելու մասին Փաշինյանն ասաց․ «Մենք պատրաստ ենք դրան։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»։

Խոսելով ռուսսական խաղաղապահ ուժերի Արցախից դուրսբերումից և Հայաստանում հնարավոր տեղակայումից վարչապետը նշեց․ «Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։

--00--ԼՀ