Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա անհասկանալի հանդիպման, բայց 2-3 ժամ Բիշքեկ թռչել չի կարող․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1681826809_8386983

Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի Բիշքեկի հանդիպման հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«ՀՀ վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի մասնակցության, բայց 2-3 ժամ Բիշքեկ թռչել չի կարող, կարևոր գործեր ունի։ Այս մասին պետք է բաց խոսել»,-ասել է նա։

--00—ՅՄ