Հույս ունեմ, որ ոչ մի խնդիր չեմ ունենա և կմասնակցեմ Եվրո-2024-ին․ Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ronaldu-nadeyus-u-menya-ne-b-e1697269804344-735x375

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ կխաղա 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

«Հուսով եմ, որ կմասնակցեմ Եվրո 2024-ին, քանի որ դեռ շատ ժամանակ կա։ Հուսով եմ՝ խնդիրներ կամ վնասվածքներ չեմ ունենա, հույս ունեմ, որ կխաղամ։

Ես շուտ եմ հեռացել Պորտուգալիայից, բայց այն միշտ կլինի իմ տունը։ Ինձ աջակցում են Պորտուգալիայի բոլոր մարզադաշտերում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում 3:2 հաշվով հաղթել էր Սլովակիայի ընտրանուն և վաղաժամ ապահովել Եվրոպայի առաջնությունում իր տեղը։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ