Ալիևը Եվրոպայից ԼՂ հարցում ստացել է առավելագույնը, ուզում է փակել Բրյուսելի հանդիպման թեման

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ալիևը Վագիֆ Խաչատրյանի դատավարության նման էլի դատավարություններ է կազմակերպելու,  դա անում է իր ներքին լսարանի համար, որ որպես հաղթող ընկալվի։ Հայաստանը  պետք է դիմի միջազգային պարտնյորներին, Ալիևը հաղթանակից, անպատժելիությունից ոգևորված նոր քայլերի է գնում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Անդրադառնալով Ալիևի կողմից Գրանադա չգնալու հանգամանքին և առաջիկայում Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը իրավապաշտպանը նկատեց․

«Ալիևը Եվրոպայում ստացավ այն, ինչ եվրոպացիները չեն էլ թաքցրել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց  դա առավելագույնն էր, դրա համար նա այլևս այդ հարթակում չի ցանկանում խոսել։ Գրանադայում պիտի միջազգային իրավունքի խնդիրը բարձրացվեր, նա մենակ էր իրեն զգալու, դրա համար չգնաց։ Եվրոպական լիդերների մոտ Ալիևն իրեն անպաշտպան է զգում և դրա համար նա ցանկանում է Բրյուսելի հանդիպման թեման փակել»,- ավելացրեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ