Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։

«Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար, ԵՄ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,-ասաց նա։

Մեցոլան կոչ արեց հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը ԼՂ-ում․ «Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվել շարունակող հայերի միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղության հաստատմանը և հաշտեցմանը»,-ասաց Եվրախորհրդարանի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ