Հայ-գերմանական բարեկամական խումբը քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

qnn

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտնում է, որ Հայ-գերմանական բարեկամական խմբի կազմով աշխատանքային այց են ունեցել Բեռլին:

«Գործընկերներիս հետ հանդիպել ենք Գերմանիայի ԱԳ պետնախարար Լինդներին, կանցլերամտի ներկայացուցիչ Վալաուին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին եւ Կնուտ Աբրահամին, ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտին, ՍԴԿ մարդու իրավունքների աշխատանքային խմբի Հայաստանի զեկուցող Դերյա Թյուրք-Նախբաուրին, Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սեվիմ Դաղդելենին, մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Բորիս Միյատովիչին, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանին, ՀՀ-ում ԳԴՀ նախկին դեսպան Հանս Յոխեն Շմիդտին, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Նորբերթ Լամերտին, «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Ֆրանցիսկա Սմոլնիկին:

Արդյունավետ մտքերի փոխանակում ենք ունեցել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգային հարցերի, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ առչվող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց կանդրադառնամ առաջիկայում»:

--00—ԼՀ