Հացադուլ ՊՆ-ի մոտ․ ի՞նչ է պահանջում նախկին զինծառայողը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը երրորդ օրն է հացադուլ է սկսել ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց։ Նա պահանջում է վերադարձնել իրեն իր առողջությունը։ Ինչպես 24News-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողը, 2012թ․ երբ դեռ ծառայում էր խաղաղապահ զորքերում, բժիշկների ախտորոշմամբ աղիքային բորբոքում է ունեցել, այնուհետև վիրահատվել է ՊՆ-ի միջոցներով, սակայն բժիշկի սխալի պատճառով դարձել է 1-ին կարգի հաշմանդամ։ 

«Քննություն է անցկացվել և ապացուցվել է, որ իմ խնդիրը սկսվել է սխալ վիրահատության հետևանքով, բայց երկար ժամանակ այդ թուղթը թաքցնում էին։ Հետո ՊՆ-ն ինձ խոստացավ, որ կուղարկի Գերմանիա բուժման, բայց այդպես էլ ոչինչ չարվեց։ Հետո էլ արդեն ծառայությունից հանեցին, որովհետև հաշմանդամ եմ»,-ասաց նա։

Դավիթ Հակոբյանը նշեց, որ նամակ է գրել նաև նախկին առողջապահության նախարարներին, սակայն նամակները մնացել են անպատասխան։