Հայերի ազգային ոգու անկումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի աղետին. ճապոնացի պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղն այն պատճառով, որ ընկավ ազգային ոգին։ Այդ մասին 24News-ի "Регион и мы" Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Կամիտակա Մացուզատոն, որը գիտական մակարդակով զբաղվում է չճանաչված պետությունների հիմնախնդիրներով և Հայաստան է այդ նպատակով ժամանում 2003 թ-ից։

«Փոխվել է հայ ժողովրդի ինքնությունը։ Ես չեմ կարող ասել, թե ինչպես է լինելու նոր ինքնությունը, բայց ընկել է հայ ժողովրդի ազգային ոգին. Երևանում ես չտեսա վշտակցող մարդկանց, որոնք ողբում են Լեռնային Ղարաբաղի կորուստը», - նկատել է նա։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանը Ճապոնիայի օրինակով կարողանա ռազմական պարտությունը վերածել տնտեսական աճի՝ գտնելով նոր ինքնության բանաձև, պրոֆեսորը նկատել է, որ դրա համար պետք են սերունդներ և պետական մտածելակերպ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ