Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան ուժերի ավիաբազան․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1123184

Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան և այլ միջազգային ուժեր, հոկտեմբերի 30-ին հրթիռային հարվածների է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի իր աղբյուրներին։

Նշվում է, որ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է 4 «Կատյուշա» հրթիռ։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն զինվորականները հայտնել են, որ հրթիռներն ընկել են ավիաբազայի տարածքից դուրս։

Դրանք արձակվել էին անապատային տարածքից՝ ռազմակայանից 25 կմ հեռավորությունից։ Իրաքի անվտանգության ուժերը որոնում են հարձակվողներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ