ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ոչ միայն ողջունում եմ, այլև կողմ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի անունից հանդես չգալու որոշմանը, բայց դրա շարունակությունն էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցներ արցախցիներին՝ արդյո՞ք կհամաձայնեն մասնակցել ՀՀ-ի ընտրություններին։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանը կարծում է, որ մենք միջազգային իրավունքի հիման վրա, որքանով հնարավոր է, պետք է վերականգնենք պատմական արդարությունը։
«Սա պետք է լիներ մեր հիմնական ռազմավարությունը և Արցախի հարցում էլ պետք է ասեինք, որ գումարած դրան կա նաև այն, որ արցախցիներն ուզում են ինքնորոշվել։ Դրա մասին չի խոսվել։ Դրա մասին պատկերացում չունի Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյությում։