Ո՞ւմ են պետք երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը չի կարողանում կանխել ցեղասպանությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

184132

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր էջում գրել է. «Դեկտեմբերի 12-ին ես մասնակցում էի ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումին, երբ լուր ստացա շրջափակման մասին:

10 դժոխային ամիսներից հետո Արցախը ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանության։

Ո՞ւմ են պետք այս ֆորումները և երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները»։

--00—ՅՄ