Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

շիր

Նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։  Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-ից 15 սմ-ի։

Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման,  աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 19 միավոր տեխնիկա։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

--00—ԼՀ