Գերմանիան Հայաստանին 84.6 մլն եվրո կտրամադրի. համագործակցության նոր ճանապարհ է բացվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1124684

Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում, Գերմանիայի կառավարությունը դրամաշնորհների և վարկերի տեսքով Հայաստանին կտրամադրի 84.6 մլն եվրոյի օժանդակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացված Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը: 

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները ստորագրել են միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրություն: 2014 թվականից ի վեր սրանք առաջին պաշտոնական բանակցություններն են: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ տնտեսական զարգացման համագործակցության վերաբերյալ:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Քերոբյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ