Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1621245078_4996201

Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ափսոսում ենք, որ Հայաստանը չի մասնակցելու վաղը բարձր մակարդակով կազմակերպված գագաթնաժողովին։ Հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական   մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին։

--00—ՅՄ