Միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1124804

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը:

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ 10 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ու ապաստան գտել Հայաստանում:

2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ «Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսները ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,-նշված է զեկույցում:

Զեկույցը հիշեցրել է, որ ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազի՝ Լեռնային Ղարաբաղի 300 նախկին ղեկավարներ «հետախուզման մեջ են»՝ պատերազմների ընթացքում  կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար։ Այդ ղեկավարներից 8-ը կալանավորվել են, տեսախցիկների առաջ նվաստացվել և տեղափոխվել Բաքվի բանտեր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ