Սպիտակում 50-ամյա քաղաքացին ընկել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

փր

Նոյեմբերի 25-ին, ժամը 23։21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները պարանային աշխատանքների օգնությամբ տուժած Գ․ Հ․-ին (ծնված 1973 թ․) դուրս են բերել ձորից (մոտ 40 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

--00—ԼՀ