Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սահ

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Խորհրդարանի նախագահը հայտնել է Բաքվի պատրաստակամության մասին, նշել ՝ պատրաստ են շարունակելու Երեւանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։

«Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է նա;

Նրա խոսքով, «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»։

--00—ԼՀ