ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

erdogan-e1674495658373

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հունաստանին F-16 կործանիչներ է ուղարկում, սակայն հրաժարվում է դրանք մատակարարել Թուրքիա` չնայած Անկարան վճարել է դրանց համար: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։

«Այն դեպքում, երբ մեզ չեն տալիս մեր F-16-ները, թեև մենք վճարել ենք դրանց համար, նրանք շարունակում են այդ կործանիչներից ուղարկել Հունաստան։ Միայն այդ պատճառով մենք հավանաբար նահանջելու պատճառ չունենք»,-ասել է Էրդողանը։

--00—ՅՄ