ՔՊ-ն զորբայությամբ ուզում է իշխանությունը խլել «Ապրելու երկրից», հետո խոսում են ժողովրդավարությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սա խոսում է այն մասին, որ իշխանությունը վախենում է սեփական համայնքում մտնի համայնքապետարան՝ առանց ոստիկանների և ստիպված գիշերն են գալիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ալավերդիում անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանը նկատեց, որ ոստիկանությունը ակնհայտ ապօրինություն է իրականացնում։

«Ոստիկանությունը խոչընդոտում է համայնքապետարանի աշխատակիցների ազատ մուտքը  համայնքապետարան։ Որևիցե նման կարգավորում չկա, որ պետք է աշխատակիցները ցուցակներով մտնեն համայնքապետարան»։

Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ քաղաքացիները օրինական կարգով հնարավորություն են ստացել համայնքապետարանի բակում հավաք անցկացնելու։

«ՔՊ-ն զորբայությամբ ուզում է իշխանությունը խլել «Ապրելու երկրից», հետո խոսում են ժողովրդավարությունից»,- նշեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ