Զելենսկին տեսակապով հանդես կգա ԱՄՆ Սենատի առջև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_2

Երկուշաբթի սենատոր Չակ Շումերը տեղեկացրեց, որ առաջիկայում Կոնգրեսի վերին պալատի առջև տեսակապով հանդես կգա Ուկրաինայի նախագահը։ Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդի հայտարարությունը հնչեց՝ Բայդենի վարչակազմի հրապարակային մտահոգության ֆոնին, թե այլևս հրատապ անհրաժեշտություն է Կիևին տրամադրել ռազմական և տնտեսական աջակցություն։ Սպիտակ տունը նախազգուշացրել է՝ առանց այդ օգնության Ուկրաինան կարող է անհաջողության մատնվել ռուսական ագրեսիան դիմագրավելու գործում։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Շումերը մանրամասնել է՝ հրավիրել է Զելենսկուն հանդես գալ Սենատում, որպեսզի ամերիկացի օրենսդիրները «նրանից ուղիղ լսեն, թե ինչ վտանգներ գոյություն ունեն»: Սենատորները նաև կունկնդրեն Պենտագոնի, պետքարտուղարության ներկայացուցիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների զեկույցներն ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Բայդենի վարչակազմը խնդրել է Կոնգրեսից լրացուցիչ մոտ 106 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, Իսրայելին և այլ կարիքների համար, սակայն ամերիկացի օրենսդիրները դեռ բանակցությունների մեջ են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ