ԱՄՆ Սենատի ԱԳ հանձնաժողովը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Լին Թրեյսի

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ հայտնել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Ըստ ընթացակարգի՝ Թրեյսիի նշանակման հարցը հաջորդիվ պետք է քննարկվի Կոնգրեսի վերին պալատում, քվեարկության օրը դեռևս նշանակված չէ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թրեյսիի թեկնածությունը ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերին:

--00--ՀԱ