Հարյուրավոր ադրբեջանցիների կյանքեր եմ փրկել, իրավունք ունեմ Ալիևից պահանջել լինել խոսքի տերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ես հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանք եմ փրկել, իրավունք ունեի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ գրել՝ պահանջելով տեր կանգնել խոսքին ու ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է բժիշկ, Հայաստանի խորհրդարանի նախկին ղեկավար Արա Բաբլոյանը։

«Պատերազմի սկսվելու ժամանակ, անգամ, հիշում եմ, որ մի ադբեջանցի երեխայի կույր աղիք էր պայթել, իսկ ընտանիքը ցանկանում էր օր առաջ հետ գնալ Ադրբեջան։ Ես կանչեցի հորն ու մորը, ասացի, որ ինչ որ ունեք ՝ ուղարկեք, բայց երեխայի կյանքը վտանգի տակ մի դրեք։ Քառասուն օր պայքարեցինք երեխայի կյանքի համար, փրկեցինք, հետո մենք էլ մեր մեքենայով ճանապարհեցինք Երասխ, որտեղից էլ մեկնեցին Ադրբեջան։

Եթե Ալիևը խոսում էր ամնիստիայի մասին, իսկ համաշխարհային հանրությունը ծափահարում էր նրան, ապա այդ՝ իրենց տեսանկյունից ամնիստիան պետք է վերաբերվի նախ և առաջ ղեկավարությանը։ Այն, ինչ արել են Արցախի ղեկավարները, ես էլ եմ արել, նրանք ներկայացրել են ժողովրդի ընտրությունը՝ կերտել սեփական ապագան», - նկատեց նա։

Բաբլոյանը, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը, կտրականապես անհավատալի որակեց ադրբեջանական այն կեղծ մեղադրանքները, թե իբր վերջինս ֆինանսավորել է զենքի ձեռքբերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ