Անհամբեր սպասում ենք գերիների վերադարձին, հույս ունենք, որ առաջիկա մի քանի օրերին կլինի նորություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Այս  պահին սպասում ենք, կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք, ես էլ եմ  լիահույս։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել , որևիցե փոփոխության չի ենթարկվել, գործընթացքը ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Բաքվից 32 գերիների վերադարձի գործընթացից։

Խոսելով Բաքվի առաջարկից՝ բանակցություններում երրորդ անաչառ կող ներգրավելու մասին, Սիմոնյանն ասաց․ «Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց, թե ո՞ւմ է համարում Բաքուն անաչառ, չեմ կարող ասել, քանի որ բանակցային տարբեր հարթակներից, տարբեր ժամանակ ,տարբեր ձևերով հրաժարվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ