Պուտինը նախապատրաստվում է դեկտեմբերի 14-ին նշանակված մեծ մամուլի ասուլիսին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

պուտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա երկու օրերը կանցկացնի՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 14-ին կայանալիք մամուլի մեծ ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ասուլիսին ներկա են գտնվելու նաև արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Պեսկովը նշել է, որ զանգերի կենտրոնն արդեն ստացել է քաղաքացիների կողմից 1 միլիոն դիմում, ինչը լավ հնարավորություն է՝ տեսնելու, թե ո՛ր խնդիրներն են ամենից շատ մտահոգում քաղաքացիներին։

--00--ԼՀ