ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ամն

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ մասնակցել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ տպագրված նոր ձեռնարկի շնորհանդեսին, որը միտված է օգնելու ակտիվների բռնագրավման գործերով զբաղվող դատավորներին և դատախազներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

--00--ԼՀ