Ի՞նչն է կասկածելի ու տարօրինակ թվում գործարար Նարեկ Նալբանդյանին. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

n

Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, որ 2021 թվականին գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող՝ Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ Նշվում է, որ «6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով»։

«Փաստը» դիմեց Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Գործարարը նշեց, որ մի քանի լրատվամիջոցներում տարածված այդ հրապարակման սկզբնաղբյուրը «Հետք» ինտերնետային թերթն է, ապա տեղեկացրեց, որ ինքը նշյալ լրատվամիջոցին հետաքրքրող հարցերին նախ պատասխանել է գրավոր: «Ես այդ պատասխանում մասնավորաբար նշել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ վերոհիշյալ գույքերի նկատմամբ մեր հետաքրքրությունն առաջացել է, և գործարքները տեղի են ունեցել զուտ նրանց շահավետ լինելու տրամաբանությամբ: Մենք ղեկավարվում ենք բացառապես ազնիվ, արդար և մրցակցային գործարարության սկզբունքով»,-ասաց նա:

Նալբանդյանը նաև մեզ տեղեկացրեց, որ ինքը գրավոր պատասխան ուղարկելուց զատ իր նախաձեռնությամբ անձամբ այցելել է «Հետքի» խմբագրություն և բավական երկար ժամանակ պատրաստակամորեն պատասխանել խմբագրակազմի բոլոր հարցերին: «Ցավոք, այդ զրույցի մասին նշյալ հրապարակման մեջ ակնարկ անգամ չկա, ոչ մի բառ չկա այդ հանդիպման ժամանակ իմ տված պարզաբանումներից, ինչն, անկեղծ ասած, չափազանց տարօրինակ է, եթե չասեմ կասկածելի՝ կապված նման հրապարակման նպատակների հետ»,-նշեց Նարեկ Նալբանդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ