«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

 

n

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ ժամանակացույցի, մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, չի կատարել այն, սակայն դեկտեմբերի 23-ին պատրաստվում է հյուրանոցի բացմանը։ Քանի որ դեռ սեպտեմբերի սկզբին հրապարակել էինք մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ գումարն ամբողջությամբ վճարված է, ուստի «Փաստը» կապ հաստատեց Նարեկ Նալբանդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, վճարվե՞լ է պարտքը, թե՞ ոչ:

«Փաստի» հետ զրույցում գործարարը վրդովված պատասխանեց. «Ամոթ է, որ խեղաթյուրում են փաստերը և փորձում մարդու հեղինակության հետ խաղալ։ Վաղուց հայտնի է, որ «Գոլդեն փելեսի» գումարը ես ամբողջությամբ վճարել եմ, այդ ընթացքում հսկայական ներդրումներ եմ արել, հյուրանոցային համալիրը շուտով մեր երկրի այցեքարտերից է դառնալու։ Տասնյակից ավելի գործարաններ եմ կառուցել, բիզնեսներ հիմնել, աշխատատեղեր ստեղծել՝ ամբողջը սեփական քրտինքով, քարը քարին դնելով, ինչը ուրախացնելու փոխարեն որոշ մարդկանց դրդում է անիմաստ ցեխ շպրտել»։ Հարցին` ձեզ անվանում են նորահայտ օլիգարխ, ի՞նչն է պատճառը, որ հյուրանոցի վճարումը որոշեցիք մաս -մաս կատարել, գործարարը պատասխանեց. «Եթե օլիգարխ լինեի կամ իմ դեմ պատվերներ տվողների նման թալանով հարստացած լինեի, գուցե հյուրանոցը փակովի ձեռք բերելու կարիք չլիներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ