Ինչո՞ւ է գործարար Նարեկ Նալբանդյանը մեկնել Կատար․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

 

114

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերն է, վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումների մեջ է մի շարք երկրների բավական հաջողակ ու մեծահարուստ գործարարների հետ:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ, ի մասնավորի, նա վերջերս եղել է Կատարում և հանդիպել մի քանի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Al Faisal Holding -ի տնօրենների խորհրդի նախագահի, Alfardan Group -ի տնօրենների խորհրդի նախագահի, ինչպես նաև Կատարի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ:

Ըստ մեր տեղեկությունների, այս հանդիպումների նպատակը Հայաստան ներդրումներ ներգրավելն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

--00—ԱՊ