ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Խոսքը ոչ թե կոնկրետ խատումների մասին է, այլ փաստի, այս դեպքում նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու։ Ռուսական կողմին մենք ընդամենն ասել ենք, որ խախտումներ են եղել, և որ դետալային քննարկման կարիք չկա, և դա ընդունվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ խոսելով ռուսական ալիքների կողմից թույլ տված խախտումների մասին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ: Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ:

Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Հարցին, թե ինչո՞ւ հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարցը չընդգրկվեց օրակարգ, Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը օրակարգ մտցնելը կամ չմտցնելը սխալ է․ «Հատկապես, երբ մեր գործընկերները նշում են՝ քայլեր կձեռնարկեն, որպեսզի կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր կետերի իրականացումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ