Բարսելոնան, Սպորտինգը, Բենֆիկան դժգոհել են ՈՒԵՖԱ-ի եզրափակիչը Երևանում անցկացնելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ֆֆ

Ֆուտզալի ՉԼ «4-ի եզրափակչի» մասնակիցներ «Բարսելոնան», «Սպորտինգը» և «Բենֆիկան» դժգոհություն են հայտնել եզրափակիչը Երևանում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման շուրջ, գրում է Sport.es-ն։ 

Պատճառը երկրպագուների համար Երևան հասնելու դժվարությունն է, Մարզահամերգային համալիրի համեստ տարողունակությունը, ինչպես նաև նշել են, թե չեն հասկանում՝ ինչու ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցներ ստացած երկիրը կարող է ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Հաղորդվում է, որ «Պալման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, դեռ ոչինչ չի հայտարարել։

--00—ՍՊ