Շիրակի մարզում գետնաբուք է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Շիրակի մարզում ձյան տեղումները շարունակվում են։ Բոլոր տարածաշրջանների ճանապարհներին գետնաբուք է։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։

Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։

Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

--00—ՅՄ