Բաքուն անում է խաղաղությանը նպաստող քայլեր, մենք դա տեսնում ենք. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Առաջնային հարցը խաղաղություն բերելն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելը, հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալը, իսկ դրա մեծ մասը արդեն քննարկված է, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի մինչև նոր տարի մեր առաջարկները հետ ուղարկենք, պրոցեսը դրական դինամիկա ունի, պետք չի այն անվանել բացասական։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ արդյո՞ք մեր սահմանին պատերազմի նոր վտանգ չի ստեղծվում ՀՀ տարածքում ադրբեջանցիների լինելը, Սիմոնյանը հարցրեց՝ իսկ եթե մենք մնանք ադրբեջանցիների սահմանին պատերազմի վտանգ ստեղծո՞ւմ ենք նրանց համար։

«Կա տարածք, որտեղ մենք ենք առաջ և կա տարածք, որտեղ իրենք են առաջ, դրա համար ընթանում են բանակցություններ, կա սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովը»,-ասաց նա՝ հավելելով, որ Բաքուն անում է խաղաղությանը նպաստող քայլեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ