Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ միասին 25 հաստատված գերի ունենք, բանակցում ենք այս մասով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

«Պատերազմ կանխատեսլը անշնորհակալ գործ է, բայց մեր կողմից ամեն բան արվում է, որ նման վտանգ չլինի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով պատերազմակն կանխատեսումներից։

Սիմոնյանը անդրադառձավ նաև Բաքվում պահվող հայ գերիներին թեմային․

« Գերիների մասով պետք է ասեմ, որ շարունակվում են բանակցություները,  Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ միասին 25 հաստատված գերի ունենք»։

Սիմոնյանի խոսքով, գերիների վերադարձի թեման միշտ առաջնային է եղել և հանդիպումների կարևոր մասն է կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ