Բաքուն ծրագրում է Տավուշի վրա հարձակում, տարածքներն ուզում է, որ հարմար դիրքեր գրավի. Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Եթե Տավուշից տարածքներ տրվեն, ադրբեջանցիներն առաջ են գալու ու մտնեն հայկական բնակավայրեր, այդ իրավիճակում մարդիկ ո՞նց ապրեն։ Խորհրդային տարիներին շփման գիծը հեռացրել էին, քանի որ չէին կարողանում ապրել ադրբեջանցիների հետ, հիմա ինչպե՞ս են ապրելու։ Ադրբեջանը նախատեսում է ՀՀ-ի վրա հարձակում, հիմա հարմար դիրքեր են ձեռք բերում, որ իրենց հարձակման համար հարմար լինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ տարածաշրջան այցին՝ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ հիմա ՆԱՏՕ-ն ուշադրությունը սևեռել է Հարավային Կովկասի վրա։ «ՆԱՏՕ-ն ուղերձ է բերել, այս տարածաշրջանը դիրքորոշում պետք է արտահայտի ՌԴ-ի վերաբերյալ։ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հակամարտությունը հաջորդ փուլ է մտնում, պարզաբանումներ է պետք, թե ՌԴ-ի հետ կապված ի՞նչ դիրքորոշում են արտահայտելու։ Ուզում են հասկանալ՝ եթե պատերազմը ընդլայնվի, Կովկասի պետությունները միջուկային պատերազմի դեպքում ի՞նչ են անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ